HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել են ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից առերևույթ պաշտոնական դիրքի օգտագործմամբ՝ խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է ՀՈԱԿ-ի տնօրենի և Գառնի համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները:

Քննության ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Գառնիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը, ով հանդիսանում է նաև  «Գեղարդի հովիտ ագրոտուրիզմի զարգացման» ՀԿ-ի ղեկավար, դիմել է Գառնի համաքնի ղեկավարին՝ ՀՈԱԿ-ի  մասնաշենքից 194,82մ2 մակերեսով տարածքը տուրիզմի զարգացման նպատակով, 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով «Գեղարդի հովիտ ագրոտուրիզմի զարգացման» ՀԿ-ին տրամադրելու համար, ինչը բավարարվել է:

Այնուհետև՝ ՀՈԱԿ-ի տնօրենը  2015թ.  դիմել է Գառնի համայնքի նախկին ղեկավարին՝ իր ղեկավարած կառույցի շենքի վերանորոգման համար բյուջեից գումար տամադրելու համար: Արդյունքում՝ «Գառնիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ին տրամադրել է 6.535.000 ՀՀ դրամ գումար, իսկ ՀՈԱԿ-ի տնօրենն այդ գումարը ծախսել է իրեն պատկանող ՀԿ-ի կողմից զբաղեցված տարածքի վերանորոգման համար, որի հետևանքով Գառնի համայնքին հասցվել է էական վնաս:

Նշված շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ 2016 թվականից սկսած, «Գեղարդի հովիտ ագրոտուրիզմի զարգացման» ՀԿ-ն, հանդիսանալով ոչ առևտրային կազմակերպություն, ՀՈԱԿ-ի տնօրենի ղեկավարության ներքո և Գառնի համայնքի նախկին ղեկավարի թողտվությամբ, օգտագործման նպատակով կազմակերպությանը տրմադրված վերոհիշյալ տարածքն օգտագործել է որպես հանդիսությունների սրահ, իսկ ստացված մոտ 480.000 ՀՀ դրամ եկամուտը չի մուտքագրվել ՀԿ-ի դրամարկղ և հափշտակվել է:

Պարզվել է նաև, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի նախկին ղեկավարը միջնորդել է՝ «Գառնիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում իր հարսին որպես խմբավար աշխատանքի ընդունելու հարցում, ով աշխատանքի ընդհանրապես չի հաճախել, իսկ նրա անվամբ 2016թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում դուրս գրված ընդհանուր 448.793 ՀՀ դրամ աշխատավարձի գումարը վատնման եղանակով հափշտակվել է:

Բացի այդ, ՀՈԱԿ-ի տնօրենը «Գառնիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում որպես մեթոդիստ է հրամանագրել նաև իր դստերը, սակայն վերջինս նույնպես փաստացի աշխատանքի չի հաճախել, իսկ 2015թ. հունվար ամսից մինչև 2016թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում որպես աշխատավարձ դուրս գրված 903.432 ՀՀ դրամ գումարը յուրացվել է ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից:

         Միաժամանակ պարզվել է, որ 2016 թվականի ընթացքում «Գառնիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի պարի խմբակներ այցելող թվով 5 երեխաների՝ ընդհանուր 120.000  դրամի չափով ուսման վարձերը չեն մուտքագրել ՀՈԱԿ-ի դրամարկղ և յուրացվել են ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից:

Քրեական գործի շրջանակներում ՀՈԱԿ-ի տնօրենը ներգրավվել է որպես կասկածյալ՝  Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ մասով (3 դրվագ) նախատեսված հանցանք կատարելու համար: Նրա նկատմամաբ որպես խափանման միջոց էընտրվել ստորագրույուն՝ չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք գործողություններ՝ հացաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ:

Պետությանը պատճառեված վնասի  մի մասն արդեն վերականգնվել է, իսկ իսկ մնացած մասը ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը պարտավորվել է վերականգնել առաջիկայում:      

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ «Գառնիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter