HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

15 ՋՕԸ-երից 10-ի գործունեության վերաբերյալ քրեական գործեր են հարուցվել

Ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) գործունեության վերաբերյալ ներկայումս նախաքննական մարմինների վարույթներում քննվում է 13 քրեական գործ։ Սակայն, այդ գործերի քննությունը կարծես թե դոփում է տեղում:

Քրեական գործեր են հարուցվել 15 ՋՕԸ-երից 10-ի՝ «Արարատ», «Արտաշատ», «Թալին», «Արագածոտն», «Կոտայք», «Լոռի», «Մարտունի», «Շենիկ», «Երևան», «Էջմիածին» և «Արմավիր» ՋՕԸ-երի գործունեության վերաբերյալ: Հիմնականում առաջադրվել է պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի գումարներ յուրացնելու, և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու մեղադրանքներ:

Պետությանը պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում է մոտ 5 մլրդ 695 մլն դրամ:

Made with Visme Infographic Maker

Ամենաշատ վնասը պատճառվել է «Շենիկ» ՋՕԸ-ի պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու հետևանքով: Դեպքի առթիվ դեռևս 2018թ. ապրիլի 3-ին ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործը: Նախնական հաշվարկով պետությանը պատճառված վնասը կազմել է մոտ 1 մլրդ 855 մլն 338 հազար դրամ։

Անցել է մեկ տարուց ավելի, սակայն, ոչ մեղադրյալ կա, ոչ էլ գործը տեղից առաջ է շարժվում: Նույնը վերաբերում է նաև այլ ՋՕԸ-երի մասով: Մասնավորապես՝ «Էջմիածին» և «Արմավիր» ՋՕԸ-ների համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, ինչպես նաև ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութության դեպքերի առթիվ 2019թ. մարտի 21-ին ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ում հարուցվել է քրեական գործ։

Պետությանը պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում է մոտ 1 մլրդ 65 մլն դրամ, որից վերականգնում չի եղել։ Քրեական գործի նախաքննության ընթացքում խոշոր չափերով յուրացման մեղադրանք է առաջադրվել 01.12.2016-17.10.2017թթ. «Արմավիր» ՋՕԸ-ի տնօրեն Կարեն Քոչարյանին: «Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ քրեական գործով լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, պատճառված վնասի չափը հստակեցնելու և մյուս պատասխանատու անձանց պարզելու ուղղությամբ»,-նշված է «Հետք»-ին ուղղված գլխավոր դատախազության պատասխանում։ Վերջինից պարզ է դառնում, որ առայժմ մեղադրանք է առաջադրվել միայն «Արմավիր» ՋՕԸ-ի նախկին տնօրեն Կարեն Քոչարյանի նկատմամբ: Մյուս քրեական գործերով մեղադրյալ չկա, թեև մոտ մեկ տարի գործերը քննվում են:

Նշենք, որ ՋՕԸ-երի գործունեությանը վերաբերող հարուցված 13 քրեական գործերից դեռ ոչ մեկը դատարան չի ուղարկվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter