HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանը հանդիպել է Թալինի վետերաններին և զոհված ազատամարտիկների հարազատներին

Մայիսյան եռատոնի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր այցելել է Թալին, հանդիպել Հայրենական պատերազմի վետերաններին, Արցախյան պատերազմի մասնակիցներին և զոհված ազատամարտիկների հարազատներին:

Պաշտպանության նախարարն այցելել է Թալինի նորաբաց Փառքի սրահ, որտեղ ներկայացված են Հայրենական պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակից թալինցի հերոսների նկարները, նրանց սխրանքների մասին պատմող գրավոր մասունքները:

ՊՆ-ի կայքի հաղորդմամբ' Սեյրան Օհանյանը նշել է, որ հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշիի ազատագրումը իրականացվել է ռազմական գիտության ամենաբարձր չափանիշներով:

Այդ փառապանծ հաղթանակի մեջ վետերանների ունեցած ներդրման մասին պաշտպանության նախարարը, մասնավորապես, ասել է. «Ձեր խիզախությունը իր արտացոլումը գտավ մեր նորօրյա պատմության մեջ: Ձեր սխրանքների օրինակներով դաստիարակված' իմ հասակակիցները նետվեցին կռվի դաշտ' ապահովելու մեր ժողովրդի պաշտպանությունը և Արցախի ազատագրումը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter