Հեռացվում են տանիքներից կախված սառցալեզվակները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` փողոցներում ու մայթերում իրականացվող ձնահեռացման աշխատանքներին զուգահեռ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում սկսվել են բազմաբնակարան, հասարակական շենքերի ու շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների և ձյան հեռացման գործընթացը:
Այն առաջին հերթին անցորդների անվտանգության ապահովման նկատառումով է արվում, քանի որ ինչպես գոյացած սառույցը, այնպես էլ կտուրների եզրին կուտակված ձյունը, ներքև թափվելով, կարող են վտանգ ներկայացնել մարդկանց առողջությանը և կյանքին: Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան կառույցների կողմից տնօրինվող շարժասանդուղքների թռիչքային բարձրությունը սահմանափակ է և ունեցած հնարավոր բարձրության վրա է միայն տնօրինվում, տեխնիկական աջակցության խնդրանքով Երևանի քաղաքապետարանը դիմել է նաև արտակարգ իրավիճակների նախարարությանը, որի տրամադրած շարժասանդուղք ունեցող հրշեջ մեքենաների օգնությամբ էլ իրականացվում են բարձրահարկ շենքերի կտուրներից սառույցի և ձնահեռացման աշխատանքները: Հաշվի առնելով բուն մաքրման ընթացքում անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, հատվածաբար օպերատիվ հերթապահություն էին իրականացնում նաև պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել