HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գագիկ Ծառուկյանի համար վիրավորական է պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու վարչապետի գաղտնի որոշումը

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին` նախարարների աշխատավարձը բարձրացնելու գաղտնի որոշման համար:

Հիշեցնենք՝ նախարարների, փոխնախարարների և նախարարությունների աշխատակազմերի գլխավոր քարտուղարների աշխատավարձը վարչապետի գաղտնի հանձնարարականով կրկնապատկվել է:

«Ժողովրդի սպասելիքն էր` հեղափոխություն կատարվեց, ժողովրդի թեկնածուն վարչապետ դառավ, կառավարությունը ժողովուրդն է, որոշողը ժողովուրդն է, բայց ժողովրդից թաքուն ոնց կարելի է անել: Կարելի է ներկայացնել, եթե ժողովուրդը դեմ չէ, որ նախարարն իր գործը կատարել է, խնդիր չկա, կարելի է տասնապատիկ ավելի տալ, եթե օգուտ է տվել պետությանը, խնդիր չկա, բայց թաքունը վիրավորական է և մեզ՝ պատգամավորներին, և ժողովրդին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանի համոզմամբ` հեղափոխությունից հետո բոլորի համար անընդունելի է ցանկացած որոշում, որը գաղտնի է արվում:

«Դատապարտում եմ, որ թաքուն է եղել»,- եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter