
Արսեն Բաբայանի ձերբակալման իրավաչափությունը բողոքարկվել է
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալման իրավաչափության դեմ երեկ բողոք է ներկայացվել դատարան: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:
«Մենք գտնում ենք, որ սա ոչ իրավաչափ արձանագրություն է, ոչ իրավաչափ դիրքորոշում և ոչ իրավաչափ կայացված որոշում»,- ասաց փաստաբանը: Վերջինիս խոսքով՝ թեև բողոքը ներկայացվել է երեկ՝ ժամը 21:00-ի սահմաններում, բայց մինչև այս պահը դատական նիստ չի նշանակվել: Նշենք, որ բողոքը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին:
Ըստ Լուսինե Մարտիրոսյանի՝ քրեական գործը, որի շրջանակներում Բաբայանը ձերբակալվել է, ապօրինի է հարուցվել:
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել է երեկ՝ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված արարք, այսինքն՝ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել