HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է Արդարադատության նախարարության բյուջետային հատկացումների հայտը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները: Մասնավորապես, այսօր քննարկվել է Արդարադատության նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ այն քննարկվել է նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների, առկա խնդիրների լուծման և առաջնահերթությունների իրականացման համատեքստում:

Անդրադարձ է կատարվել դատաիրավական բարեփոխումների և միջոցառումների ընթացքին, քրեակատարողական հիմնարկների տեխնիկական հագեցվածության ապահովման, ՔԿՀ-ներում դատապարտյալների սննդի որակի բարձրացման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ նախատեսվող քայլերին ու միջոցառումներին:

Վարչապետը կարևորել է նախարարության առանձին օղակների գործունեության արդյունավետության բարձրացումը և տվել կոնկրետ հանձնարարականներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter