HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոտայքի մարզպետը դիմել է վարչական դատարան Քասախի ավագանու անդամների լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջով

Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի գրությամբ Կոտայքի մարզպետարան է ներկայացվել  ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու 2019թ հոկտեմբերի 07-ի «Քասախ համայնքի ավագանու անդամների  լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին/ավագանու հերթական նիստ/»  N10 արձանագրությունը, որով արձանագրվել է ավագանու թվով 6 անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու փաստը: 

Ինչպես հայտնում է Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման նախագիծը կազմվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտմամբ:  

 Կոտայքի մարզպետը 11102019թN01/081/07058-2019 գրությամբ առաջարկել է Քասախ համայնքի ղեկավարին  անդրադառնալ ավագանու 07102019թթիվ 7 հերթական նիստի  սահմանված կարգով հրավիրելուն և գումարելուն: 

Համայնքի ղեկավարը չի ընդունել մարզպետի առաջարկը և  11102019թN780 գրությամբ այդ մասին հայտնել է Կոտայքի մարզպետարան: 

 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019 թ. հոկտեմբերի 7-ին «Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին» արձանագրությունը հակասում է ՀՀ գործող օրենսդրությանը, 2019թ հոկտեմբերի 22-ին վերը նշված արձանագրությունը անվավավեր ճանաչելու համար Կոտայքի մարզպետը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter