HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գ. Գորգիսյան. «Չեմ կարծում, որ որևէ խոշոր ընկերություն կցանկանա մուտք գործել մի երկիր, որտեղ ամբողջ ինտերնետ տրաֆիկը ցանկանում են վերահսկել»

Ազգային Ժողովի հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն անդրադարձավ ինտերնետ ծառայություններ մատուցողների համար նախատեսվող կարգավորումների վերաբերյալ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագծին, որը վերջին շրջանում լայն քննարկման առարկա է դարձել, հատկապես` սոցցանցերում:

«Այդ նախագծով առաջարկվում է տոտալիտար և անընդունելի ռեժիմ, ինչպիսին կարող է լինել Հյուսիսային Կորեայում»,- ասաց Գորգիսյանը:

Գորգիսյանը հիշեցրեց, որ ըստ նախագծի` ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող ընկերությունները պետք է այսուհետ պահպանեն բաժանորդի նույնականացման պայմանագրի համարը, ֆիզիկական անձ հանդիսանալու դեպքում` անուն-ազգանունը, իրավաբական անձի դեպքում` անվանումը, բաժանորդային IP հասցեն, օգտագործված կապի տեսակը, էլեկտրոնային փոստ օգտագործելու դեպքում` բաժանորդի նույնականացման համարը:

«Էս ամեն ինչով պետական մարմինները որոշել են, որ պետք է մեզ վերահսկեն ցանկացած պահի, երբ մենք մտնենք ինտերնետ, ստանանք որևէ նամակ, այդ ամենը պետք է պահվի ինչ-որ տեղ: Եթե համապատասխան հանձնաժողովն իր արդարացումների մեջ ասում է կոնտենտը չենք պահում, շատ կներեք, պահված ինֆորմացիայով հնարավոր է նաև կոնտենտը վերականգնել»,- ասաց պատգամավորը:

Գևորգ Գորգիսյանը կոչ արեց պատկան մարմիններին նման քայլի չդիմել և ռազմավարական նշանակություն ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը չխոչընդոտել:

«Ես չեմ կարծում, որ որևէ խոշոր ընկերություն կցանկանա մուտք գործել մի երկիր, որտեղ ամբողջ ինտերնետ տրաֆիկը անթույլատրելի կերպով ցանկանում են վերահսկել»,- եզրափակեց Գորգիսյանը:

Հիշեցնենք, որ այս նախագծի վերաբերյալ մի շարք հասարակական կազմակերպություններ են հայտարարությամբ հանդես եկել` կոչ անելով չխախտել անձնական տվյալների գաղտնիությունը:

Մեկնաբանություններ (1)

Գրիգորի
Այո,տխուր է,երբ որևէ կարևոր խնդրահարույց հարցի վերաբերյալ մեկնաբաբություններ են անում ոչ մասնագետները և առավել ևս ապատեղեկատվության(ասել է թե առանց խորանալու տեղեկության իսկության հետ դյուժն իսկ անգամ աղերս ունենալու մեջ) ազդեցությամբ.--զոր-օրինակ Ձեր կողմից ""Նաիրիտի""մասին արված հայտարարությունները և միջնորդությունները։Լինելով Ձեր ընտրողը-վերջին ընտրություններում և անմիջական կապված լինելով( շուրջ 45 տարի) Նաիրիտի հետ,ուղղակի ցավ եմ ապրում ""Նաիրիտի''հարցով Ձեր յուրաքանչյուր հայտարարությունը լսելուց։ Իմ էլ.հասցեն Ձեզ հասանելի է,խնդրում եմ և հրավիրում երկխոսության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter