HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ է հարուցվել գյումրեցիներին Թուրքիայում թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ

ՀՀ ոստիկանության Շիրակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Գյումրի քաղաքի մի քանի  բնակիչների` Թուրքիայում սեռական շահագործման ենթարկվելու դեպքի առթիվ:

Նախապատրաստված  նյութերի  ուսումնասիրությամբ  պարզվել է, որ Երեւան քաղաքի բնակչուհի, ժամանակավորապես Թուրքիայում բնակվող, «Դոկտոր» մականվամբ Ս. Մարտիրոսյանը Գյումրի քաղաքի բնակչուհի, իր պարտապան  Ն.Մովսիսյանի  միջոցով հավաքագրել է Գյումրի քաղաքի բնակչուհի Գայանեին եւ 2010թ.  օգոստոս ամսին տեղափոխել  Թուրքիայի Տրապիզոն  քաղաք: 

Տրապիզոն հասնելուն պես` Ս. Մարտիրոսյանը  Ն.Մովսիսյանին եւ   Գայանեին  հանձնել է ազգությամբ թուրք, կավատ ոմն Սաֆային:  Վերջինս 4 օր տեւողությամբ օրական 20 ժամ  Ն.Մովսիսյանին եւ   Գայանեին ենթարկել է սեռական շահագործման, իսկ ստացված գումարները տվել Ս. Մարտիրոսյանին:  

Այնուհետեւ Ն.Մովսիսյանը եւ Գայանեն հրաժարվել են զբաղվել մարմնավաճառությամբ, եւ կավատ Սաֆան նրանց հանձնել է Թուրքիայի ոստիկանությանը, որի արդյունքում նրանք արտաքսվել են Թուրքիայից: 

Նախաքննության տվյալներով Ս. Մարտիրոսյանը շարունակել է Ն. Մովսիսյանից պահանջել  պարտքը վերադարձնել,  իսկ չունենալու դեպքում  հավաքագրել եւ Թուրքիա  տեղափոխել աղջիկների` սեռական շահագործման համար: Ձեռք բերված ապացույցների համաձայն` Ն. Մովսիսյանը խաբեությամբ, դայակություն կատարելու պատրվակով հավաքագրել եւ 2011թ. օգոստոսի 4-ին Թուրքիայի Տրապիզոն քաղաք է տեղափոխել Գյումրի քաղաքի բնակչուհի Կարինեին:

Ս. Մարտիրոսյանը, օգտվելով  Կարինեի խոցելի վիճակից, պարտադրել է նրան Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվել` պատճառաբանելով, թե վերջինս իրեն պարտք է շուրջ 5000 ԱՄՆ  դոլար` ճանապարհածախսի, հագուստի եւ բնակության վայր տրամադրելու դիմաց:

Կարինեն  2011թ. օգոստոսից մինչեւ նույն թվականի դեկտեմբերի 1-ը Տրապիզոն քաղաքի «Իշիկ» հյուրանոցում զբաղվել է մարմնավաճառությամբ, որից ստացված գումարների զգալի մասը վերցրել է Ս. Մարտիրոսյանը:  Ավելի ուշ Կարինեն նույնպես արտաքսվել է Թուրքիայից:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի քննչական բաժնում 2012թ. փետրվարի 11-ին հարուցվել է քրեական գործ: 2012թ. փետրվարի 14-ին Ն. Մովսիսյանին եւ Ս. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննությունը շարունակելու համար:

Ծանուցում. սեռական շահագործման ենթարկված կանանց անունները փոխված են:

Մեկնաբանություններ (1)

ZOYA
ZARMANUM EM NMAN MARDKANC VRA CHEM HASKANUM ETE NMAN KERP IRENC EREXANERI HET VARVEN NRANQ IRENC INCHPES KZGAN TRAFIKINGOV ZBAXVOXNERIN MAH KAM GNDAKAHARUTYUN KAM NRANC HET NMAN KERPOV VARVEN

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter