HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սևան» ՔԿՀ-ում իրականացվել է չնախատեսված խուզարկություն

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հանձնարարականով իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի օպերատիվ և անվտանգության ապահովման ստորաբաժանումների աշխատակիցները հոկտեմբերի 23-ին  «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ա. Ի-ի խցում իրականացրել են չնախատեսված խուզարկություն, և նրա մատնանշած թաքստոցից հայտնաբերել ու առգրավվել են դատապարտյալին պատկանող արգելված իր հանդիսացող բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է ծառայողական քննություն: 

Նշենք, որ նախարարի հանձնարարականով կատարված գործողությունները պայմանավորված են լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներով, ըստ որոնց, դատապարտյալ Ա.Ի-ն սոցիալական ցանցի իր էջում որոշակի պարբերականությամբ գրառումներ է կատարում:  

   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter