HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջին անգամ Հայաստանում կատարվել է երեխայի լյարդի փոխպատվաստում

«Արաբկիր» բժշկական համալիրում այսօր՝ հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել «Լյարդի փոխպատվաստման կազմակերպում» թեմայով հայ-բելառուսական սիմպոզիումը, որին մասնակցել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, Մինսկի «Վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի և հեմատոլոգիայի գիտապրակտիկ կենտրոնի» տնօրեն Օլեգ Ռումմոն: 

«Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, քանի որ կարող ենք փաստել, որ հոկտեմբերի 22-ին առաջին անգամ Հայաստանում կատարվել է երեխայի լյարդի փոխպատվաստում: Սա մեր երկու երկրի` Հայաստանի և Բելառուսի, բարեհաջող և բեղմնավոր համագործակցության ապացույցն է»,- ասել է Լենա Նանուշյանը սիմպոզիումի բացման խոսքում:

Հայ-բելառուսական սիմպոզիումի ժամանակ մասնագետները քննարկել են օրգանների փոխպատվաստման կազմակերպման հարցերը, մեծահասակների և երեխաների լյարդի փոխպատվաստման խնդիրները, նախա և հետվիրահատական վարման մոտեցումները:  

Նշենք, որ Բելառուսի գործըներկների հետ փոխպատվաստումային բժշկության շուրջ համագործակցության մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս հունվարին` Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Բելառուսի առողջապահության նախարար Վալերի Մալաշկոյի Մինսկում կայացած պաշտոնական հանդիպման ժամանակ: Եվ երեկ Հայաստանում առաջին անգամ իրականացվել է կենդանի դոնորի լյարդի ձախ բլթի փոխպատվաստում` երեխային: Հայ-բելառուսական համագործակցության ծրագրի շրջանակներում մինչ օրս բելառուսական մասնագետների կողմից իրականցվել է 5 պացիենտի լյարդի փոխպատվաստում Մինսկում ու 11 հայ մասնագետի վերապատրաստում Մինսկում:

Նման բարդ վիրահատությունների կատարումը խոսում է Հայաստանի բժշկության և բժշկագիտության զարգացման մասին:

Դոնորի և ռեցիպիենտի վիճակը այս պահին բավարար է և համապատասխանում է հետվիրահատական նորմալ ընթացքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter