HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համալրվել է հիմնական դեղերի ցանկը

Առողջապահության նախարարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնական դեղերի ցանկում` հաշվի առնելով մեր համաքաղաքացիների դիմում-բողոքները որոշ դեղերի հասանելիության առումով: 

Միաժամանակ, հարցումներ են իրականացվել Երևանի և մարզերի բժշկական հաստատություններ`առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 17-ի թիվ 07-Ն հրամանում չներառված, սակայն կենսականորեն անհրաժեշտ որոշ դեղերով համալրելու վերաբերյալ: Ներկայացված առաջարկների հիման վրա հիմնական դեղերի ցանկը համալրվել է նոր դեղերով, որոնք առողջության պահպանման գործում բավարարում են բնակչության մեծամասնության պահանջները

Այսպիսով` առողջապահության նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 17-ի N 07-Ն հրամանում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 39-Ն հրամանով հաստատվել է նոր դեղերի ցանկը:

Նշված դեղերն անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվում են ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշմամբ ամրագրված` բնակչության սոցիալապես անապահով խմբերին` սպասարկող պոլիկլինիկայի մասնագետի նշանակմամբ:

Առողջապահության նախարարի 27.09.2019 թվականի թիվ 39-Ն հրամանով հաստատված հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերի առևտրային անվանումներն այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter