«Չորրորդ ինքնիշխանություն». փաստորեն՝ ժողովուրդն է մեղավոր
«Հասարկությունը իր վաճակից ելնելով է ընտրում. եթե ներքևում սրբեր են, ապա վերևում էլ են սրբեր, եթե ներքևում սատանաներ են, ապա վերևում էլ սատանաներ կլինեն»,- հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
«ՉԻ» - Հրազդանի քաղաքապետի ընտրությունների պարագայում այս դիտարկումը թերևս ճիշտ է. գործող քաղաքապետին հիմնականում կաշառքի դիմաց են ընտրել, այսինքն՝ կաշառակերներ են ընտրել, հետևաբար՝ քաղաքապետը կաշառակեր է (հիմիկվանից ասում ենք՝ բոլոր պրետենզիաները՝ Ռազմիկ Զոհրաբյանին):
Բայց համապետական ընտրությունների դեպքում այս «փիլիսոփայությունն» այնքան էլ ճիշտ չէ: Հետաքրքիր է՝ ՀՀ ազգաբնակչություն քանի՞ տոկոսն է կյանքում գոնե մեկ անգամ եղել կազինոյում: Հաստատ 50 տոկոսից պակասը: Այնպես որ, ըստ Ռազմիկ Զոհրաբյանի՝ Սերժ Սարգսյանը լեգիտիմ չէ: Կամ արդյո՞ք կարելի է վստահաբար պնդել, որ Լիբիայի բնակչության մեծամասնությունը սադոմազոխիստ էր:
Եվ այնուամենայնիվ, Ռազմիկ Զոհրաբյանի «մուննաթը» տեղի է, ուղերձն էլ՝ միանգամայն հասկանալի. «բա եթե բոլորդ սուրբ եք, ինչո՞ւ է ձեր նախագահը Սերժ Սարգսյանը»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել