HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանը

Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է  Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանը:

Ըստ նախարարության հաղորդագրության՝ ողջունելով Լորան Վոքիեին Հայաստան կատարած առաջին այցի կապակցությամբ՝ նախարար Մնացականյանը վստահությամբ նշեց, որ բարձր ներկայացուցչական կազմով առանձնացող այս այցն իր նպաստը կբերի հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության և երկու ժողովուրդների միջև կապերի առավել ամրապնդմանը: 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-ֆրանսիական բազմաշերտ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ ընդգծելով փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը: Երկուստեք ընդգծվեց գործարար շրջանակների միջև կապերի խթանմանը, ինչպես նաև կրթության և մշակույթի բնագավառներում գործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ ծրագրերի մշակման և կյանքի կոչման կարևորությունը: 

Անդրադարձ կատարվեց Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությանը և վերջինիս ընձեռած հնարավորություններին: Այդ համատեքստում երկուստեք կարևորվեց նաև Արցախի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության խթանումը: ԱԳ նախարարը բարձր գնահատեց Ֆրանսիայի ինքնակառավարման մարմինների ղեկավարների շարունակական ջանքերն այդ ուղղությամբ, որի առանցքում ընկած է մարդու իրավունքների հարգումը: 

Փոխադարձաբար արժևորվեց Ֆրանսիայի հասարակական-քաղաքական կյանքում և երկու բարեկամ երկրների միջև կամրջող նշանակություն ունեցող հայ համայնքի դերակատարությունը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter