«Հայկական ժամանակ». երկուսը հայտնի են
Ըստ որոշ տեղեկությունների՝ հանրահայտ դարձած Մաշտոցի պուրակում ընթացող շինարարության ետևում կանգնած են Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը (Չոռնի Գագո) և ԿՏ նախկին նախարար Էդվարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո):
Ոչ Բեգլարյանից, ոչ Մադաթյանից երեկ այս լուրի կապակցությամբ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Մադաթյանը հրաժարվել է «ՀԺ»-ի թղթակցի հարցին պատասխանել, իսկ Բեգլարյանը հեռախոսազանգներին չի պատասխանում:
Ինչպես հայտնի է, թե Մադաթյանը, թե Բեգլարյանը սեփականություններ ունեին Աբովյան փողոցում, իսկ Մաշտոցի պուրակում շինարարություն սկսելու ֆորմալ առիթը Աբովյան փողոցի կրպակազերծումը դարձավ: Իսկ այդ կապակցությամբ բնապահպանների բողոքի ակցիան շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել