HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունն Աղասի Խանջյանի անվան դպրոցին վերադարձրեց բարեգործական կազմակերպությանը տրված տարածքը 

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով 487 քառ. մետր մակերեսով տարածքը հանձնել Աղասի Խանջյանի անվան հ. 53 հիմնական դպրոցին։ Այն տեղակայված է Տիգրան Մեծի 26 ա հասցեում։

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտնել է, որ Կառավարությունը 2013 թվականի ապրիլին որոշել էր այդ տարածքը 10 տարի ժամկետով հատկացնել «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Սակայն նախորդ տարվա հոկտեմբերին ուժը կորցրած է ճանաչվել այդ որոշումը, քանի որ ՀԿ-ն չի կարողացել իրականացնել ներկայացրած գործարար ծրագիրը։

Այս տարվա փետրվարի 25-ին Պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել Երևանի քաղաքապետարանը՝ այդ տարածքը «Երևանի Ա. Խանջյանի անվան հ. 53 հիմնական դպրոց»-ին վերադարձնելու խնդրանքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter