HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային ժողովից դյուրակիր համակարգիչ կփոխանցվի «Եղիշե Չարենցի տուն-թան­գա­րան»-ին

Կառավարությունը որոշեց Ազգային ժողովից երեք դյուրակիր համակարգիչ փոխանցել «Եղիշե Չարենցի տուն-թան­գա­րան»-ին:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործադիրին հայտնել է, որ այս տարի ԱԺ-ի համակարգիչ­ները փոխարինվել են հայկական արտադրու­թյան համակարգիչներով։ Հունիսին ԱԺ նախագահին է դիմել տուն-թանգարանի տնօրենը` խնդրելով հնարավորության դեպքում այդ համակարգիչները տրամադրել իրենց:

«Եղիշե Չարենցի տուն-թանգարանին անհրաժեշտ գույքով ապահովելը կնպաստի վերջինիս կանոնադրական գործառույթների լիարժեք և արդյունավետ իրականացմանը»,- հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter