HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային ժողովի շենքերի ջեռուցման համակարգը կհիմնանորոգվի

Կառավարությունը նախատեսում է հիմնանորոգել Ազգային ժողովի շենք-շինությունների ջեռուցման համակարգը։

Գործադիրն այսօր որոշեց նախնական 1 միլիոն դրամ հատկացնել ԱԺ-ի ջեռուցման համակարգի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու, ծախսերի գնահատման ծառայություններ իրականացնելու համար։

Ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ ԱԺ-ի շենքի ջեռուցման համակարգում առկա են կապիտալ բնույթի բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է կատարել նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և ծախսերի գնահատման աշխատանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter