HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության որոշմամբ՝ Երևանի N 153 և Վանաձորի N 7 դպրոցների համար նոր գույք կգնվի 

Կառավարությունը որոշեց մարզերի առաջնահերթ հիմնախնդիրների լուծման նպատակով «Հայաստանի տարածքային զարգացման» հիմնադրամին 58 միլիոն դրամ հատկացնել։

Գործադիր ներկայացված որոշման նախագծից պարզվում է, որ այդ գումարով առաջին անհրաժեշտության դպրոցական գույք է գնվելու Երևանի թիվ 153 և Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցների համար։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝  Կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակներում առաջիկայում այս դպրոցները գործունեություն կծավալեն նորակառույց շենքերում։ «Սակայն առկա գույքը բավականին հնամաշ է և քանակային ու որակային առումով չի համապատասխանում պահանջներին, քանի որ դպրոցական նոր շենքերում առկա են կրթական ժամանակակից նորմերով սահմանված դասասենյակներ, որոնք նախկինում չեն եղել»,- հայտնել է նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter