
«Ստանդարտների ազգային ինստիտուտ»-ը կմիանա «Չափագիտության ազգային ինստիտուտ»-ին
Կառավարության որոշմամբ՝ «Ստանդարտների ազգային ինստիտուտ»-ը միանալու է «Չափագիտության ազգային ինստիտուտ»-ին։ Միացման արդյունքում ստեղծվելու է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ։
Ինչպես հայտնել է Էկոնոմիկայի նախարարությունը՝ այս տարի Ֆինանսների նախարարությունում, Կառավարությունում քննարկվել են մի շարք պետական կազմակերպությունների, այդ թվում՝ «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ների գործառույթները, կառուցվածքները, ռեսուրսները, մատուցվող ծառայությունների հիմնավորվածություններն ու դրանց շարունակականությունն ապահովելու նպատակահարմարությունը։
«Այս համատեքստում իրականացված ոլորտային ուսումնասիրությունները թույլ են տալիս արձանագրել, որ այդ ընկերությունների կողմից մատուցվում են այնպիսի ծառայություններ, որոնք պետական մարմինը նպատակահարմար չի համարում կամ դրանց արդյունավետությունը արդարացված չէ»,- հայտնել է Էկոնոմիկայի նախարարությունը։
Մեկնաբանել