«Առավոտ». ԵԿՄ-ն կպաշտպանի՞ Արամ Սարգսյանին
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից «Առավոտը» մեկնաբանություններ խնդրեց ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի այն հայտարարության վերաբերյալ, որ ԵԿՄ-ականները անհրաժեշտության դեպքում պատրաստ են նաև մեռնել Սերժ Սարգսյանի համար, այն դեպքում, երբ 2008 թվականի փետրվարյան հանրահավաքների ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոյսանը հայտարարում էր, որ գեներալ Մանվելը հրապարակում կանգնած ժողովրդի հետ է:
«Ինքս ԵԿՄ-ի հետ շատ մոտ լինելով՝ երբեք չեմ ասել, որ ԵԿՄ-ն ինձ հետ է կամ քաղաքական գործընթացներում կաջակցի ինձ: Այսօր ԵԿՄ-ն պաշտպանում է Սերժ Սարգսյանին՝ որպես իրենց մարտական ընկերոջ: Վաղը, հնարավոր է, ԵԿՄ-ն պաշտպանի նաև ինձ. չէ՞ որ ես էլ իրենց ընկերն եմ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել