HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արսեն Բաբայանը կալանավորվեց, բայց նրա ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ ճանաչվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ հրապարակեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով որոշումը: Բաբայանը կալանավորվեց, սակայն նրա ձերբակալումը ճանաչվեց ոչ իրավաչափ:

Նշենք, որ դատարանը երեկ էր հեռացել խորհրդակցական սենյակ` Բաբայանի կալանքի միջնորդության և ձերբակալման իրավաչափության դեմ բողոքի գործով որոշում կայացնելու:

Բաբայանի ձերբակալման դեմ նրա պաշտպանների բողոքն ու նրան կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը քննվել են միասին:

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու և իշխանության յուրացմանն օժանդակելու արարք կատարելու մեջ: Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ Բաբայանը, մասնավորապես, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն:

Բաբայանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նա ձերբակալվել էր Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի կասկածանքով, որի վրա համաներում է տարածվում: Ամենայն հավանականությամբ այս հանգամանքով է պայմանավորված, որ նրա ձերբակալման որոշումը ճանաչվել է ոչ իրավաչափ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter