«Հրապարակ». Աշոտ Ղահրամանյանը ցուցումնե՞ր է տվել Սեյրան Սարոյանին ընտրելու վերաբերյալ
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նախորդ շաբաթավերջին մարզպետարան է կանչել թիվ 20 ընտրատարածքն ընդգրկող բնակավայրերի համայնքապետներին, դպրոցի տնօրեններին, բուժհաստատությունների ղեկավարներին և նրանց տեղեկացրել, որ այդ տարածքում ՀՀԿ թեկնածուն պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանն է, և պետք է անել հնարավորը՝ նրա ընտրությունը կազմակերպելու համար:
Այս ընտրատարածքի մեջ են մտնում Էջմիածին քաղաքը և հարակից գյուղերը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Սեյրան Սարոյանը, ով այս ընտրատարածքից պատգամավոր է դարձել 2007թ.: Սարոյանի մրցակիցը կարող է լինել մեկ այլ ՀՀԿ-ական՝ նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), ում թեկնածությունն ընտրատարածքային հանձնաժողովը չգրանցեց՝ պատճառաբանելով, որ հավաքված ստորագրությունների մեջ կան կեղծքիներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել