HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախատեսվում է տուն-ինտերնատներում շուրջ 150 մլն դրամի վերանորոգման աշխատանքներ իրականացնել

«Հաջորդ տարի նախարարության խնայողությունների վերաբաշխման արդյունքում համակարգում գործող տուն-ինտերնատներից յուրաքանչյուրում նախատեսվում է շուրջ 150 միլիոն դրամի վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Բացի այդ, նախատեսվում է միջինում 30 %-ով բարձրացնել աշխատակիցների աշխատավարձերը»,- այս մասին Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ կատարած այցի ժամանակ ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ փոխնախարարը ծանոթանացել է հաստատությունում վերջերս կատարված փոփոխություններին: Բարեգործների աջակցությամբ` հիմնովին փոխվել է հաստատության ճաշարանի օդափոխության համակարգը, վերանորոգվել է սեղանի թենիսի խաղասենյակը:

Այսուհետև խնամյալից մեկը կմասնակցի հաստատությանը մատակարարվող սննդի ընդունման և պատրաստման գործընթացին, իսկ ամսական ճաշացուցակը կտրամադրվի ինտերնատի բոլոր բնակիչներին:

Տնօրենի ուղեկցությամբ Գ. Գասպարյանը շրջել է հաստատությունում, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին.

«Շատ եմ կարևորում հաստատությունում բնակվող անձի մասնակցությունը իրեն տրամադրվող ծառայությունների գործընթացում: Դա կարևոր է և՛ խնամյալի, և՛ տնօրինության համար՝ բացթողումները տեսնելու և շտկելու, մասնակցայնությունն ապահովելու տեսանկյունից»,- նշել է փոխնախարարը:

Վերջին ստուգումների և դիտարկումների արդյունքում սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող սենյակները կվերանորոգվեն՝ վերածվելով բնակիչների զբաղվածության և ժամանցի տարածքների:

Նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է նաև, որ հաջորդ տարի նախարարության  խնայողությունների վերաբաշխման արդյունքում համակարգում գործող տուն-ինտերնատներում իրականացվելու են շուրջ 150 միլիոն դրամի վերանորոգման աշխատանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter