HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը ներկա է գտնվել «Հաղթանակ» ենթակայանի վերագործարկման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից վերակառուցված 220/110.10 կվ «Հաղթանակ» ենթակայանի վերագործարկման արարողությանը:

Աշխատանքներն ընթացել են Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակում: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը:

Ըստ պատասխանատուների, ենթակայանը կարևոր նշանակություն ունի Երևան քաղաքի հարավ-արևմտյան հատվածի, ինչպես նաև Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի հուսալի էլեկտրամատակարարման ապահովման հարցում: Վերակառուցման աշխատանքների ընթացքում կառուցված նոր 110 կվ բաց բաշխիչ սարքավորումների, տեղադրված SCADA համակարգի, փոխարինված 125 ՄՎԱ հզորությամբ երկու ավտոտրանսֆորմատորների շնորհիվ կբարձրանա էլեկտրահաղորդման ցանցի հզորությունը, Երևան քաղաքի կենտրոնի և հարավային շրջանների սպառողների էլեկտրամատակարարման կայունությունը, կնվազի սարքավորումների խափանման պատճառով վթարային անջատումների քանակը, կկրճատվեն շահագործման ծախսերը:

1988 թվականից հիմնադրված «Հաղթանակ» ենթակայանի վերանորոգման աշխատանքներն սկսվել են 2016 թվականի հուլիսից: Դրանք իրականացնելու համար ներդրվել է 14 մլն դոլար: Այժմ ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած ենթակայանում աշխատում է 15 մարդ:

Ծրագիրն իրականացվել է Համաշխարհային բանկի, գլխավոր կապալառու «Կասկադ-էներգո» ընկերության, ծրագրի պորհրդատու «Դեկոն/ Կոնսուլեկտրա» համատեղ ձեռնարկության աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter