HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է 23 համայնքներից ձևավորվել 3 համայնք

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է 23 համայնքների միավորումից ձևավորվել 3 համայնք: Մասնավորապես՝ Լերմոնտովո, Անտառաշեն համայնքները միավորել Լերմոնտովո համայնքի կազմում, Քասախ, Պռոշյան համայնքները՝ Քասախ համայնքում, իսկ Տավուշի մարզի Իջևան համայնքում ընդգրկել Իջևան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջևանի շրջ.), Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն (19) համայնքները։ Այս միավորումից հետո Տավուշի մարզում համայնքների միավորման գործընթացը կավարտվի:

Նման առաջարկություն է ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ներկայացված նախագծով նախատեսվում է նաև Գեղամասար համայնքի կենտրոնը Սոթքից Գեղամասար տեղափոխել։ Սա պայմանավորված է վերջին երկու տարվա ընթացքում համայնքի բնակչության և ՏԻՄ-երից ստացված բազմաթիվ դիմումների վերլուծությամբ։

Ըստ նախարարության՝ միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության հետ (բացառությամբ՝ Քասախի և Պռոշյանի) կազմակերպվել են քննարկումներ։

Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի համայնքներում քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին, քանի որ այդպես կկարգավորվեն միավորվող համայնքների միջև այժմ առկա հողային վեճերը, որոնք առաջացել էին 2008-2011թթ. իրականացված հողային ռեֆորմի ընթացքում:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է նաև, որ 2016 թվականի փետրվարի 14-ից սկսած 465 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է 52 համայնք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter