HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ. hայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի սահմանային անցակետում զննության են ենթարկել Վրաստանից Հայաստան  ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Ա-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Իրականացված հսկողության արդյունքում վարչության աշխաատակիցները հայտնաբերել են տարբեր մոդելի 62 բջջային հեռախոս: Որպես թաքստոց հանդիսացել է ավտոմեքենայի բեռնախցիկի ստորին հատվածը: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Դեպքի առթիվ` ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում` ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված  նյութերը, տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter