HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Քաջարան քաղաքում

Հոկտեմբերի 25-ին, ժամը 11:19-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի կոմբինատի չորացման տեղամասի տարածքում այրվում է խոտածածկույթ: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:03-ին, մարվել՝ 12:40-ին:

Այրվել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող մոլիբդենի խտանյութի չորացման պահեստի ձյութապատ երկաթյա կառուցատարրերը և մոլիբդենի փոշին (150 քմ մակերես):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter