HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արզնիի մշակույթի տան վերանորոգման աշխատանքների կատարման համար կնքված պետական գնման պայմանագիրը լուծվել է

Կոտայքի մարզպետարանը տեղեկացնում է, որ Արզնիի համայնքապետարանի և «Ջատեգ» ՍՊԸ-ի միջև 2019թ. ապրիլի 30-ին կնքվել էր «Պետության կարիքների համար Կոտայքի մարզի Արզնի համայնքի մշակույթի տան կապիտալ վերանորոգման աշխատանքների կատարման» պայմանագիր, որի համաձայն կապալառուն պետք է կատարեր շինարարական աշխատանքներ, սակայն վերջինս խախտել է պայմանագրի պայմանները:

 Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կապալառուի կողմից կատարված աշխատանքը չի համապատասխանում նախագծա-նախահաշվային փաստաթղթերով սահմանված պայմաններին՝ Արզնիի համայնքապետարանը 2019 թ. հոկտեմբերի 25-ին միակողմանի լուծել է «Ջատեգ» ՍՊԸ-ի հետ կնքած վերոհիշյալ պայմանագիրը և սահմանված կարգով այդ մասին տեղեկացրել ընկերության տնօրենին:

Լուսանկարները՝ mtad.gov.am-ից

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter