HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքենաները՝ ձնաբքի մեջ

Փետրվարի 20-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզում՝ Աշոցք-Բավրա ավտոճանապարհին, ձնաբքի հետևանքով արգելափակվել է երթևեկությունը, և խցանման մեջ են մնացել ավտոմեքենաներ: Համապատասխան տեխնիկայով մաքրվել է ավտոճանապարհի անանցանելի հատվածը, և մոտ 80 ավտոմեքենա (մոտ 150 ուղևորներ) շարունակել է երթևեկությունը:

Ձնաբքի հետևանքով արգելափակված ավտոմեքենաներ են դուրս բերվել նաև Շիրակի մարզի Գյումրի-Ամասիա, Աշոցք-Թորոս ավտոճանապարհներից, Մայիսյան գյուղի մոտակայքից, Արագածոտնի մարզի Ալագյազ-Ծաղկահովիտ, Գեղարքունիքի մարզի Քարվաճառ-Վարդենիս ավտո­ճա­նա­պարհից (Սոթք գյուղի մոտակայք):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter