Էդվարդ Նալբանդյանը կայցելի Սեուլ, Հանոյ և Սինգապուր
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 22-ից 28-ը կայցելի Կորեայի Հանրապետություն, Վիետնամ և Սինգապուր:
Ասիական երկրներում նախատեսված են վերոհիշյալ պետությունների ղեկավարների հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել