HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Doing Business-Հայաստան 2020»-ում «գույքի գրանցման» վարկանիշը բարելավել է իր դիրքն աշխարհում, իսկ Հայաստանում երկրորդ տեղում է

«Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) 2020 թվականի՝ Հայաստանին վերաբերող զեկույցի համաձայն, Կադաստրի կոմիտեի պատասխանատվության ներքո գտնվող «Գույքի գրանցման» բաժնի ցուցանիշը 190 երկրների մեջ նախորդ տարվա 14-րդ-ից բարձրացել և զբաղեցրել է 13-րդ  հորիզոնականը՝ հավաքելով 88.6 միավոր: Համեմատության համար, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջին միավորն այս բաժնում 75.8 է։

Իսկ Հանրապետության մյուս  գերատեսչությունների պատասխանատվության տակ գտնվող բաժինների մեջ «Գույքի գրանցում» բաժնի վարկանիշը 2-րդ տեղում է: Այս մասին տեղեկացնում է Կադաստրի կոմիտեն։ 

Յուրաքանչյուր երկրի «Գույքի գրանցում» բաժնի առաջընթացի ցուցիչը հաշվարկվում է 4 հիմնական չափանիշներով՝

  1. Գույքի գրանցման գործընթացում ներառված քայլերի քանակը: Առավելագույն միավորը տրվում է նվազագույն քայլերով գործընթաց ունեցող երկրին:
  2. Ժամանակային ցուցիչ, որը հաշվարկվում է գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ օրերի քանակով: Առավելագույն միավորը տրվում է նվազագույն տևողությամբ գործընթաց ունեցող երկրին:
  3. Արժեքային ցուցիչ, որը մատնանշում է գործընթացի համար անհրաժեշտ ծախսի չափը: Ծախսերը հաշվարկվում են գույքի արժեքի տոկոսային հարաբերությամբ և, նախատեսվում է, որ այն պետք է հավասար լինի մեկ շնչին բաժին ընկնող եկամտի հիսունապատիկին:
  4. Որակի ապահովման ցուցիչ, որն իր հերթին բաղկացած է հինգ այլ ցուցիչներից՝ ենթակառուցվածքների հուսալիություն, տեղեկատվության թափանցիկություն, աշխարհագրական ծածկույթ, հողային վեճերի լուծման մեխանիզմներ և սեփականության իրավունքների հավասար հասանելիություն: Առավելագույն միավորը տրվում է որակի ապահովման առավելագուն միավորն ունեցող երկրին:

2020 թ. զեկույցի ցուցիչները հաշվարկված են մինչև 2019 թ. մայիսի 1-ը գրանցված տվյալների հիման վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter