HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների պաշտպանն ու մարզպետը հանդիպել են քաղաքացիների հետ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ ՄԻՊ Արման Թաթոյանն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հանդիպել են Գավառ քաղաքի բնակիչների հետ, որոնց խնդիրները համագործակցության արդյունքում լուծում են ստանում:

Մասնավորապես, հիմնանորոգվում է քամու հետևանքով վնասված Գավառ քաղաքի Կաբելագործների փողոցի թիվ 9 բազմաբնակարան շենքի տանիքը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բնակիչների հետ զրույցում նշել է, որ իրականացվող աշխատանքները համագործակցության հաջողված օրինակ են: Քաղաքացիներից դիմում ստանալուց հետո Մարդու իրավունքների պաշտպանը և Գեղարքունիքի մարզպետը աշխատել են խնդիրը լուծելու ուղղությամբ:

Գեղարքունիքի մարզպետը տեղեկացրել է, որ Գավառ քաղաքի Կաբելագործների փողոցի թիվ 9 բազմաբնակարան շենքի տանիքի շինարարական աշխատանքների մեկնարկի ժամկետը պայմանավորված է այն հանգամանքով, որ Կառավարության որոշումից մինչև շինարարության սկսվելը հարցն անցնում է որոշակի ընթացակարգերով, որոնք ժամանակ են պահանջում:

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է նաև Գավառի թիվ 6 մանկապարտեզի տարածք, հանդիպել մանկապարտեզի վերաբացման համար Պաշտպանի աշխատակազմ դիմած քաղաքացիների հետ:

Մարզպետը տեղեկացրել է, որ մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների առաջին փուլն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից հաստատված հրատապ խնդիրների կարգավորման ծրագրով: Հատկացված միջոցներով երեք մասնաշենքերի վրա կառուցվել է նոր տանիք, մեկ մասնաշենքում ամբողջությամբ, իսկ մեկ մասնաշենքում մասնակիորեն տեղադրվել են նոր պատուհաններ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մանկապարտեզը հնարավորինս արագ շահագործելու համար համատեղ աշխատանք իրականացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter