
Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհն ինքնամարվել է. այրվել է մոտ 80 հա խոտածածկ տարածք
Հոկտեմբերի 26-ին, ժամը 07:34-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար) և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 8 հրշեջ-փրկարար: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Ժամը 08:40-ի սահմաններում հրդեհն ինքնամարվել է:
Այրվել է մոտ 80 հա խոտածածկ տարածք:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 11:37-ին Լոռու մարզային փրկարարական վարչությունից հրդեհ են նկատել Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է մոտ 50 հա խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունից մեկ և հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու օպերատիվ խումբ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 աշխատակից:
Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:
Մեկնաբանել