
«Դբա լավը, ժողովու՛րդ ջան»․ Հայքի հրապարակում մեկնարկել է տոնական համերգը
Վանաձորի Հայքի հրապարակում մեկնարկել է քաղաքի օրվան նվիրված տոնական համերգը: Բացման խոսքով հանդես եկավ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ կոչ անելով շենացնել Վանաձորը՝ հնարավորությունների քաղաքը:
Տոնական միջոցառմանը ներկա են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ:
Քաղաքապետ Ասլանյանը Վանաձորի պատվավոր քաղաքացիների կոչում շնորհեց ինժեներ-շինարար Հայկ Հովիվյանին, դասախոս, Վանաձորի պետական համալսարանի քիմիայի ամբիոնի վարիչ Հրաչիկ Ղազարյանին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց վանաձորցիներին՝ ասելով, որ նկատել է տարբեր քաղաքներից բնակիչներ են եկել Վանաձորի օրը շնորհավորելու: Փաշինյանը հույս հայտնեց, որ դա կլինի շարունակական, և բոլոր քաղաքներից կլինեն հյուրեր յուրաքանչյուր քաղաքի տոնական միջոցառումերին:
Վարչապետը վստահեցրեց՝ երևանցին պետք է սիրի Վանաձորն այնպես, ինչպես Երևանը, և հակառակը, ու այդպես բոլոր մարզերի բնակիչները պետք է սիրեն բոլոր քաղաքները, քանի որ «մենք քուչա-քուչա սիրելու հայրենիք չունենք» «ՇՆորհավոր, ժողովու՛րդ ջան, ու ամենակարևորը՝ դբա լավը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր սպասվում է նաև շատրվանների բացման հանդիսավոր արարողությունը, որի աշխատանքներն իրականացվել են Կառավարության սուբվենցիոն ծրագրով՝ 40 տոկոս պետական բյուջեից, 60 տոկոս՝ քաղաքի բյուջեից:
Մեկնաբանել