HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Աբրահամյանն ընդունել է ՊԲ-ում գտնվող գիտության ու մշակույթի մի շարք գործիչների

Հոկտեմբերի 26-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը ընդունել է <<Պատմության և մշակույթի էջեր>> ծրագրի շրջանակում ՊԲ-ում գտնվող հայաստանյան գիտության ու մշակույթի մի շարք գործիչների: Այս մասին տեղեկացնում է ԱՆ ՊՆ մամուլի ծառայությունը։

Բանակի հրամանատարը հյուրերին է ներկայացրել առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությունը, պատմել այն համալիր գործընթացների մասին, որոնք իրականացվել և շարունակվում են իրականացվել ստորաբաժանումների մարտական հնարավորությունների ընդլայնման, անձնակազմի կենցաղային պայմանների բարելավման և հարակից այլ ուղղություններով:

Ներկաները շնորհակալություն են հայտնել Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարին արդյունավետ համագործակցության համար և նշել, որ ծրագիրը այսուհետ ևս կկրի շարունակական բնույթ:

Հանդիպման ավարտից հետո հյուրերը, նախատեսված ծրագրի համաձայն, այցելել են ՊԲ-ի զորամասեր: Հավելենք, որ նախաձեռնությունը իրականացվում է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ, որի աշխատանքները համակարգում է խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter