HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն:

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության գերծանր քաշային կարգում Մարտիրոսյանը նախ բարձրացրեց 192 կգ: Երկրորդ մոտեցմամբ չբարձրացրեց 198 կգ, բայց երրորդ մոտեցմամբ բարձրացրեց 198 կգ, որը ռեկորդային էր: Այս ձևում Մարտիրոսյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր:

Այնուհետ հաջորդաբար հրեց 231 կգ, 236 կգ, սակայն չբարձրացրեց 242 կգ: Հրում ձևում ևս հայ ծանրորդն արժանացավ ոսկե մեդալի: Երկամարտի 434 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:

Սիմոն Մարտիրոսյանը Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter