HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխվել է մեծ քանակությամբ արգելված իրերի և թմրամիջոցների փոխանցումը

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 04։40-ի սահմաններում, ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նկատել են, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել լուսարձակող առարկայի ներնետում։

Քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հերթապահ խմբի ծառայողների կողմից վերոնշյալ տարածքն անմիջապես ենթարկվել է զննության, և արգելագոտուց մոտ 3 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է փաթեթ, որին ամրացված է եղել 3 լուսարձակող կրակայրիչ՝ նետվող իրը հասցեատիրոջ կողմից հեշտությամբ հայտնաբերելու նպատակով։ Փաթեթում առանձնացված առկա են եղել թմրամիջոց հանդիսացող, սուբոտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ, 0,4 գրամ քաշով 1 դեղահաբ, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 57,7 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, իսկ մաստակի տուփի մեջ՝ թմրադեղ հիշեցնող սպիտակ, փոշենման զանգվածով լի 0,5 գրամ քաշով դեղին և նարնջագույն 1 պատիճ և 8 մաստակ։
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում,  ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հանձնուքների ընդունման սենյակում ցմահ ազատազրկման դատապարտված Լ․ Ս․-ի անվամբ կնոջ կողմից բերված հանձնուքի զննությամբ 746 գրամ քաշով թեյի տուփի միջից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող կասկածելի զանգված։

Նույն օր՝ ժամը 16։30-ի սահմաններում, չնախատեսված խուզարկության արդյունքում հիմնարկի խցերից մեկում՝ պահարանի վերևի դարակից, աշխատակիցները հայտնաբերել են «Карбамазепин» գրառմամբ 87 դեղահաբ, «Спазмалгон» գրառմամբ 9, «Dimetrol» գրառմամբ 7, «Ketonal» գրառմամբ 4, «Diklofenak» գրառմամբ 1 և «Analgin» գրառմամբ 6 սրվակներ, ինչպես նաև 9 դեղահաբ։

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter