HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի համոզմամբ` 2020-ի պետական բյուջեն հեղափոխական չէ

2020 թվականի պետական բյուջեն հեղափոխական չէ:

Այս մասին ԱԺ ֆինանսվարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:

«Օտարերկրյա ուղղակի ներդրումները 2018թ-ի հունվար-հունիս ամիսներին եղել են 38 մլրդ դրամ, 2019թ-ի հունվար-հունիսին ունեցել ենք 7, 8 մլրդ։ Այս ցուցանիշները այնքան հեռու է այն ցանկալի կետից, որի հիման վրա բավարար տնտեսական աճ ապահովենք»,- ասաց նա:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց` եթե ասում են, որ բյուջեն հեղափոխական չէ, պետք է սկսել նրանից, թե որը կլիներ հեղափոխական։ «Չեմ կարծում, որ պետք է բազմաթիվ ռիսկեր առաջացնի կայունության տեսակետից և հարցականի տակ դնի փոփոխությունները։ Կայունության տեսակետից ռիսկեր չառաջացնող մոտեցում է, դա միակ ճանապարհն է, որը չի կարելի քննարկման առարկա դարձնել, պետք է ունենանք կայուն միջավայր, և դա քննարկելի չէ»,- ասաց նախարարը։

«Հետհեղափոխական շրջանում ներդրումների սպասումները մեծ են լինում, նախկին էնտուզիազմը կա, թե իջել է։ Խորհրդարանում այնպես չէ, որ ինչ օրենք ուզեք, չեք կարող անցկացնել, հիմա ինչ ուզեք կարաք բերեք, բայց ասում եք դեռ պետք է հարմարվենք»,- ասաց Մելքումյանը։

Ջանջուղազյանի խոսքով` ներդրումների մասին մտադրություն հայտնելը և գործողություն անելը տարբեր են։

«Ինչ վերաբերում է սկզբնական փուլում խոսելուն՝ դա չի նշանակում ներդրում, ներդրում հնարավոր է միայն հաշվարկների, միջավայրն ընկալելու առումով։ Ինչքան էլ տնտեսությունը փոքր լինի, միևնույն է պետք է տեղի ունենա կարողությունների զարգացում»,- ասաց նա։

Հարցին անդրադաձավ նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

«2018-ի առաջին կիսամյակում շուրջ 130 մլրդ դրամի օտարերկրյա ներդումների ստացումներ է եղել, իսկ 2019թ-ի առաջին կիսամյակում 152,3 մլրդ, այսինքն օտարերկրյա ներդումների ստացումների աճը կազմել է 22,7 մլրդ դրամ, կամ 17,5 %»,- ասաց Թունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter