HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են 2020 թ. հունվարից ԵԱՏՄ նոր կանոնակարգով ավտոմոբիլային տրանսպորտի համար սահմանվող տեխնիկական պահանջներին վերաբերող հարցեր

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ ՏԿԵ նախարարի տեղակալ  Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանին: Հանդիպմանը մասնակցել են Աշոտ Շախմուրադյանը և Տիգրան Քյուֆալյանը:

Շնորհակալություն հայտնելով ընձեռնած  հնարավորության համար՝ Ա.Պետրոսյանը  նշել է, որ  նորաստեղծ ասոցիացիան, որը միավորում է հանրահայտ ավտոապրանքանիշերի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչներին, պատրաստ է համագործակցել ոլորտային պետական կառույցների հետ՝ Հայաստանում ավտոմոբիլային շուկայի կանոնակարգման ուղղությամբ: Նա կարևորել է պետության կողմից դաշտի ինստիտուցիոնալ համակարգման  անհրաժեշտությունը:

ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն իր խոսքում նույնպես շեշտել է պետական-մասնավոր հատված համագործակցությամբ խնդիրների լուծման արդյունավետությունը: 

Հանդիպմանը քննարկվել են 2020 թ. հունվարից ԵԱՏՄ նոր կանոնակարգով  ավտոմոբիլային տրանսպորտի համար սահմանվող տեխնիկական պահանջներին, ընթացակարգերին և ոլորտի կանոնակարգմանը  վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել միջազգային չափանիշներին համապատասխանող ավտոմոբիլային շուկայի ձևավորմանը, ավտոմոբիլային ժամանակակից տեխնոլոգիաների  կիրառմանն առնչվող  հարցերի:

Պայմանավորվածություն է  ձեռք բերվել   բարձրացված հարցերն ուսումնասիրելու և լուծումներ  գտնելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter