HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գողություն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Քաջարանի հարստացուցիչ ֆաբրիկայից

Փետրվարի 20-ի գիշերը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները Քաջարան քաղաքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արման Գ.-ին: Արմանի վարած «Ֆոլսքվագեն» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել է 20 լիտրանոց 4 տարա՝ 80 լիտր դիզելային վառելիքով:

Պարզվել է, որ Արման Գ.-ն վառելիքը գողացել է նույն օրը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Քաջարանի հարստացուցիչ ֆաբրիկայից:

Ոստիկանությունը կատարում է քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter