Հարուցվել է քրեական գործ՝ նույն բնակարանը 3 տարբեր անձի վաճառելու դեպքի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նույն կիսակառույց բնակարանը 3 տարբեր քաղաքացու վաճառելու դեպքի առթիվ:
«Սամոշ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարչի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել՝ հիշյալ ընկերության տնօրենի կողմից խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մասին:
Մասնավորապես, նախանական տվյալներով, հաստատապես իմանալով, որ ընկերության կառուցած 51/2 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 1 կիսակառույց բնակարանը դեռևս 2009թ. դեկտեմբերի 29-ի նոտարական վավերացված առուվաճառքի նախնական պայմանագրով վաճառվել է, գնորդներից թաքցնելով առուվաճառքի փաստը, 2010թ. հուլիսի 3-ին և 2010թ. օգոստոսի 25-ին ակնհայտ կեղծ առուվաճառքի նախնական պայմանագրերով ՍՊ ընկերության տնօրենը վերոհիշյալ բնակարանը կրկին վաճառել է 2 տարբեր անձի:
Վաճառքից գոյացած առանձնապես խոշոր չափերի գումարները՝ ընդհանուր առմամբ 31 774 000 դրամ, հափշտակվել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
«Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ վարչություն՝ նախաքննություն կատարելու համար»,- հայտնում է գլխավոր դատախազությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել