HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախատեսվում է միջին մասնագիտական կրթական հաստատություններում պետպատվերն ավելացնել 50 %-ով

Հայաստանում այսօր մոտ 114.000 ուսանող սովորում է բարձրագույն ուսումնական հաստատություններում, գրեթե 31.000-ը՝ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություններում:

Միջին մասնագիտական կրթության զարգացումը պետությունը համարում է գերակայություն և հայտարարել է 2012 թ.-ից նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում պետպատվերի 50 տոկոսի ավելացման մասին:

2007 թվականից Բրիտանական խորհուրդը նախաձեռնել էր միջին մասնագիտական կրթության զարգացմանն ուղղված «Հմտություններն աշխատանքում» 4-ամյա ծրագիրը՝ համագործակցելով պետական, հասարակական կառույցների և բիզնեսի ներկայցուցիչների հետ:

Ծրագրի իրականացման 4 տարվա ընթացքում համագործակցություն է հաստատվել Երևանի ինֆորմատիկայի պետական և Բերդֆորդի քոլեջների, ինչպես նաև Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական և Քրեյվընի քոլեջների միջև:

Համագործակցության արդյունքում Հայաստանի երկու քոլեջի ավելի քան 50 դասախոս վերապատրաստվել է Հայաստանում և Միացյալ Թագավորությունում, իսկ Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջում դասավանդվում է Մեխատրոնիկա նոր մասնագիտությունը: Այս մասին հայտնում է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter