
Լոռի (լուսանկարներ)
Այցելել ենք Օձուն, Լոռի բերդ, Ստեփանավանի դենդրոպարկ և Ախթալայի վանք:
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի, կառուցվել է 5-րդ դարում։
Օձունի եկեղեցու արևելյան ճակատային հարթությունից քիչ վեր, 19-րդ դարում կառուցել են երկու համաչափ զանգաշտարակներ:
Օձուն գյուղի կողքը՝ դեպի Այգեհատ տանող ճանապարհից թեքվում ենք դեպի ձորը, որտեղից բացվում է այս տեսարանը:
Ստեփանավանի դենդրոպարկը դատարկ էր, տիրում էր առեղծվածային մթնոլորտ:
Լոռի բերդն է։ Միջնադարյան ամրոց, որը հիմնադրել է Դավիթ Անհողինը` 1005 - 1020թթ.։
Ախթալայի պարսպապատ վանական համալիրն է, հիմնադրվել է 10-րդ դարում:
Ախթալայի համալիրից երևում է «Նազիկ» կոչվող պոչամբարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել