HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է ՖՐՈՆՏԵՔՍ-ի գործադիր տնօրենին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության արտաքին սահմաններում համագործակցության օպերատիվ կառավարման գործակալության՝ ՖՐՈՆՏԵՔՍ-ի գործադիր տնօրեն Իլկա Լայտինենին:

Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացումը, որի օրակարգը, կողմերի հավաստմամբ, տարեցտարի հարստանում է նոր ոլորտներով:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ սահմանների կառավարման և սահմանային անվտանգության ուղղությամբ նախաձեռնված բարեփոխումների շրջանակում ընթացիկ տարվանից Հայաստանում սկսվելու են ենթակառուցվածքների ամբողջական վերափոխման, սարքավորումների վերազինման և անձնակազմի վերապատրաստման աշխատանքները:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ՖՐՈՆՏԵՔՍ-ի օժանդակությամբ այդ աշխատանքները հաջողությամբ ավարտին կհասցվեն:

Իլկա Լայտինենը նշել է, որ այցի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի և ՖՐՈՆՏԵՔՍ-ի միջև ստորագրվելու է գործառնական համագործակցության համաձայնագիր, որն օգտակար կլինի և Հայաստանի, և գործակալության, և ԵՄ երկրների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter