HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է Արտաշատի դպրոցները սպասարկող Ա/Ձ-ի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է անցկացրել Արտաշատի դպրոցները սպասարկող անհատ ձեռնարկատեր Անահիտ Վարդանյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում: Այս մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Արդյունքում պարզվել է, որ սննդամթերքի արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներով, իսկ պատրաստի արտադրանքը չի ունեցել մակնշում:

Հիշեցնենք, որ այս տնտեսվարողը նաև վարձակալում էր Արտաշատի թիվ 4 և թիվ 5 հիմնական դպրոցների բուֆետները:

Ա/Ձ Անահիտ Վարդանյանի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter