Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը
Հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Այցի ընթացքում նախատեսված է ՌԴ պաշտպանության նախարարի այցելությունը ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայան, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների առանձնազրույցը, երկու պետությունների պատվիրակությունների բանակցություններն ընդլայնված կազմով: Նախատեսված է նաև ՌԴ պաշտպանության նախարարի հանդիպումը ՀՀ վարչապետի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել