
Մաշտոցի պուրակում անժամկետ նստացույցը շարունակում է (վիդեո)
Մաշտոցի պուրակում բնապահպան-ակտիվիստները շարունակում են անժամկետ նստացույցը: Այս գիշերվա ընթացքում ապակեպատվել է շինություններից երկուսը, և կառուցապատվող ամբողջ տարածքը շրջապատվել է երկաթե ցանկապատով:
Տարածքը պահպանում են ոստիկանները: Նրանք նստացույցի մասնակիցներին թույլ չեն տալիս մոտենալ շինություններին:
Նստացույցի մասնակիցներին պարբերաբար միանում են նաև արվեստագետներ, այդ թվում գրողներ Մարինե Պետրոսյանը և Վիոլետ Գրիգորյանը:
Նարինե Սարգսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել