HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Էրիկ Գրիգորյանը հանքարդյունաբերական ոլորտի զարգացումը չի դիտարկում որպես Հայաստանի զարգացում

2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, հետաքրքրվեց, թե վերջինս Ամուլսարի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի:

«Տևական ժամանակ է՝ հասարակությանը հուզում է Ամուլսարի հանքի շահագործման կամ չշահագործման խնդիրը, որևէ անգամ հանրությունը ականջալուր չի եղել ձեր դիրքորոշմանը, լինելով շրջակա միջավայրի թիվ մեկ պատասխանատուն՝ պետք է հնչեցնեք ձեր կարծիքը և ոչ թե դիվանագիտորեն խոսեք, ասեք կողմ եք, թե դեմ հանքի շահագործմանը»,- ասաց նա:

Էրիկ Գրիգորյանն արձագանքեց` հարցին կարող է պատասխանել երկու ենթաշերտով` որպես քաղաքացի ու նախարար:

«Իմ անձնական կարծիքով՝ հանքարդյունաբերական ոլորտի զարգացումը երկարաժամկետ որպես Հայաստանի զարգացում չեմ դիտարկում, կարծում եմ այլ զարգացման մեծ հնարավորություններ կան, ներառյալ` կենսառեսուրսների կայուն օգտագործումը, ինչպես` էկոտուրիզմ, անտառներ, նաև տեղեկատվական ոլորտը պետք է առաջնայինը լինի»,- ասաց նա:

Գրիգորյանը հարցին պատասխանեց նաև որպես նախարար:

«ՀՀ-ն որոշակի փուլերում թույլտվություններ ու լիցենզիաներ է տվել այդ կազմակերպությանը, կան որոշ մտահոգություններ նաև եզրակացություններ տրված «ԷԼԱՐԴ»-ի և Ակադեմիայի ինստիտուտների, ինչպես նաև այլ լիազոր մարմիների կողմից: Իմ անձնական կարծիքն արդեն նշեցի, ու դա չեմ սահմանափակում միայն այս հանքի հետ կապված»,- ասաց նա:

Գրիգորյանը նաև խոսեց Ջերմուկի տարածաշրջանի ջրերի մասին` ասելով, որ միշտ խոսվում է հանքային ջրերի մասին, սակայն առհասարակ այդ տարածաշրջանի ջրային ռեսուրսները Հայաստանի կարևոր ռազմավարական վայրերից մեկն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter